Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ որտեղ ցեխ կա, այնտեղ խոզերն են հավաքվում, իսկ որտեղ ծաղիկներ կան, այնտեղ մեղուներն են բնակվում։
Սուրբն այս ամենը համեմատում է մեր առօրյա կյանքի հետ և ասում, որ երբ հնչում են աշխարհիկ պիղծ երգերը, հավաքվում են դևերը, իսկ սաղմոսերգությունների ժամանակ մարդիկ Սուրբ Հոգու Շնորհն են ստանում։
Սուրբն ասում է, որ անգամ եթե բառերը չհասկանաս (օրինակ հենց գրաբարը), միևնույն է լեզուդ կսրբանա, քանզի ողջախոհ սրտով արված սաղմոսերգությունը սրբում է մարդուն։
Ցավով նշում է, որ շատերն իրենց խնջույքներին հրավիրում են պարուհիների, որոնք գայթակղիչ պարեր են պարում և հանդիսարանը լցնում դևերով։
Հետո մարդիկ զարմանում են, թե ինչու՞ դժբախտացան, երեխա չունեցան կամ` դավաճանություն եղավ։
Այնտեղ, որտեղ աշխարհիկ գայթակղիչ երգերն ու պարերն են` դևերի ներկայությունը կա, իսկ սաղմոսերգությամբ և աղոթքներով` Աստծո Շնորհն է իջնում մարդկանց վրա։ Սուրբն ասում է, որ սատանան առավել շատ հենց խնջույքների ժամանակ է մարդկանց չարիքի մեջ գցում, երբ ալկոհոլ կա և աշխարհիկ երգեր։
Նաև.
«Որտեղ սուրբ գրքերն ու ընթերցումներն են, այնտեղ արդարների ուրախությունն է և լսողների փրկությունը: Իսկ որտեղ թռվռոցներ են և [գայթակղիչ] դեմքեր, խավարում են տղամարդիկ և կանայք` այդտեղ տոնն է սատանայի։
Ինչ չար խորամանկություն, ինչպիսի սատանայական հորինվածք: Որքան հմտորեն է նա (սատանան) խաբում և գայթակղում բոլորին և համոզում, որ չարիքը գործեն` որպես բարիք:
Այսօր սաղմոսներ են երգում, իսկ առավոտյան նրանք ջանասիրաբար հանձնվում են պարերին։
Այսօր քրիստոնյաներն են, իսկ առավոտյան՝ հեթանոսներ։ Այսօր նրանք փառավոր անուն են կրում իրենց վրա, իսկ առավոտյան ՝ հելլեններ են։
Այսօր Քրիստոսի ծառաներն են, իսկ առավոտյան ՝ Աստծուն ուրացողներ:
Ոչ ոք չի կարող ծառայել երկու տիրոջ, ինչպես գրված է (Մատթ. 6, 24). Դուք չեք կարող ծառայել Աստծուն և թռվռալ սատանայի հետ»։
(Սուրբ Եփրեմ Ասորի)
Հայ քրիստոնյաների մեջ տպավորված է, որ ոչ մի վատ բան չկա, երբ հավաքույթների ժամանակ` թռվռում են, բղավելով պարում, գայթակղիչ հագուստներ հագնում, մարմինը ցուցադրում և այլն։
Հայ ժողովուրդն այնքան է քրիստոնեությունը «հայացրել», որ ժողովրդական և գուսանական երգերն ու պարերը համարում են քրիստոնեության անբաժան մի մաս և քրիստոնյա լինելու պայման։ Մենք այնքան ենք ազգայինը խառնել քրիստոնեության հետ, որ շատերի համար քրիստոնեությունը դարձել է ազգային ավանդույթ։
Այս ամենի պատճառով հասել ենք նրան, որ ռեստորանային խրախճանքների ժամանակ հայտարարում են, որ քրիստոնյա են ու տրվում այն ամենին, ինչի մասին խոսում են Սուրբ Եփրեմ Ասորին և Սուրբ Հովհան Ոսկեբերանը։
Եզրակացրեք, թե ինչ է կատարվում «աստղերի» համերգների ժամանակ։
«Սուրբ Հարության տաճար»-ի ՖԲ էջից